«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Ռալֆ Ռանգնիկի հետ

334

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել 63-ամյա գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկի հետ, որը մինչեւ մրցաշրջանի ավարտը կզբաղեցնի անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը,-հաղորդում է championat.com-ը։

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչը այս տարվա հունիսից Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի եւ զարգացման բաժնի ղեկավարն է։ Նա երեք տարվա պայմանագիր ունի ռուսական ակումբի հետ։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է անգլիացի Մայքլ Քերիկը։

Նախորդ հոդվածը«Տոտենհեմը» սենսացիոն պարտություն կրեց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ռիվեր Փլեյթը» 36-րդ անգամ նվաճեց Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)