«Ռիվեր Փլեյթը» 36-րդ անգամ նվաճեց Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

382

«Ռիվեր Փլեյթը» 36-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը։ Առաջնության 22-րդ տուրում Բուենոս Այրեսի թիմն ընդունեց «Ռասինգ Ավելյանեդային» եւ առավելության հասավ 4։3 հաշվով։

Առաջնության ավարտից երեք տուրում առաջ Մարսելո Գալյարդոյի գլխավորած թիմը 52 միավորով ապահովեց տիտղոսը։ Մոտակա հետապնդողը հետ է 12 միավոր։

«Ռիվեր Փլեյթը» չեմպիոնական տիտղոսների քանակով Արգենտինայի ռեկորդակիրն է։ «Բոկա Խունիորսը» 34 անգամ է նվաճել չեմպիոնի կոչումը։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Ռալֆ Ռանգնիկի հետ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր կկնքի Գավիի հետ