‘«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Գարեթ Բեյլին’

1000

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Տոտենհեմը», հաղորդում է football.london-ը։

Մանչեսթերյան ակումբի առաջարկն ավելի շահավետ է ֆուտբոլիստի եւ Արքայական ակումբի համար։ Մեծ է հավանականությունը, որ այս ամռանը տեղի կունենա Բեյլի վերադարձը Անգլիայի Պրեմյեր լիգա։

Ավարտված մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

29-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» ստանում է տարեկան 15 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘Ռանիերի. «Ռոմային» հարմար մարզիչ է պետք’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը ոտնաթաթի վնասվածքի պատճառով վեց շաբաթ չի կարողանա խաղալ ‘