‘«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է Կագավային փոխանակի Հենրիխ Մխիթարյանի հետ’

1302

sport.news.am-ը ներկայացրել է Givemesport  կայքի անդրադարձը՝ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ 

Հենրիխին ձեռք են բերել ամռանը, այդ պատճառով դա կխանգարի նրա հնարավոր տրանսֆերին, սակայն հետագայում ամեն ինչ կարող է լինել։ Անկասկած, Մխիթարյանը կհարմարվի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճին, գրում է կայքը:

«Երբ Սինձի Կագավան Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», բոլորը սպասում էին, որ նա կդառնա անգլիական ակումբի առաջատարներից մեկը։ Սակայն Կագավան չկարողացավ ցուցադրել իր լավագույն խաղը եւ հաստատվել թիմի մեկնարկային կազմում։«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն տարբերակը կլիներ Կագավային փոխանակել «Բորուսիայի» առաջատարներից մեկի հետ։ Խոսքը Մարկո Ռոյսի կամ Իլկայ Գյունդոգանի մասին չէ, այլ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։ 24-ամյա ֆուտբոլիստը, ում երկար ժամանակ ցանկանում էր ձեռք բերել «Լիվերպուլը», չափազանց տաղանդավոր է։ Մխիթարյանը հիանալի է տեսնում խաղադաշտը եւ գերազանց փոխանցումներ կատարում։ Զարմանալի չէ, որ իր հայրենիքում նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից է։ Հենրիխը խաղում է փլեյմեյքերի դիրքում եւ կարճ ժամանակահատվածում ցուցադրել է իր ունակությունները։

  

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց Վանաձորում` ընդդեմ «պոլիտեխնիկի վերացման»’
Հաջորդ հոդվածը‘Սեւանում նավակից երկու ձկնորսներ են անհետացել’