«Մանչեսթեր Յունայթեդը» վճարում է 422 միլիոն եվրո աշխատավարձ

414

Ամռանը Կրիշտիանու Ռոնալդուին, Ջեյդոն Սանչոյին եւ Ռաֆայել Վարանին ձեռք բերելուց հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» աշխատավարձային ֆոնդը զգալիորեն աճել է։ Նախորդ մրցաշրջանի համեմատ ակումբը վճարում է 23,1 տոկոսով շատ աշխատավարձ՝ 354 միլիոն ֆունտ ստերլինգ տարեկան (մոտ 422 միլիոն եվրո), հաղորդում է Daily Mail-ը։

Ակումբի հասույթն ավելացել է 16,1 տոկոսով՝ հասնելով 126,5 միլիոն ֆունտ ստերլինգի (150 միլիոն եվրո)։

Հանդիպումների անցկացումից ստացվող եկամուտը հասել է 18,8 միլիոն ֆունտ ստերլինգի։ Անցած մրցաշրջանում ընդամենը 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ էր, քանի որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով հանդիպումներն անցկացվում էին առանց հանդիսականների։

«Մանչեսթեր Յունայթեդի» պարտքը նվազել է 1 միլիոն եվրոյով եւ կազմում է 524 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» նախագահը չի բացառել Մեսիի եւ Ինիեստայի վերադարձը
Հաջորդ հոդվածըԵՄ-ն պաշտպանվում է կորոնավիրուսի նոր ալիքից