«Բարսելոնայի» նախագահը չի բացառել Մեսիի եւ Ինիեստայի վերադարձը

360

«Բարսելոնա» վերադարձած 38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի շնորհանդեսից հետո կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան չի բացառել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի վերադարձը։

«Չեմ բացառում, որ Մեսին ու Ինիեստան կարող են վերադառնալ ակումբ։ Դա արդեն տեղի ունեցավ Դանի Ալվեսի հետ։ Նա ասաց, որ տարիքն ընդամենը թիվ է եւ քիչ ջանքեր չգործադրեց, որպեսզի դարձյալ հայտնվի այստեղ։

Մենք խոսում ենք երկու տպավորիչ ֆուտբոլիստների մասին՝ Լեո եւ Անդրես։ Ես չեմ կարող կանխագուշակել ապագան, նրանք այլ ակումբների ֆուտբոլիստներ են։ Բայց մենք միշտ մեր մտքում կպահենք նրանց։ Կյանքում երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Դանի Ալվեսն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Բարսելոնային»՝ կնքելով կես տարվա պայմանագիր։ Նա խաղադաշտ դուրս կգա հունվարին։

Նախորդ հոդվածըՊարզվել է զոհված զինծառայողի ինքնությունը` ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» վճարում է 422 միլիոն եվրո աշխատավարձ