«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Դե Խեային

288

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Դիոգու Մեյրելեշ Կոշտայի ծառայություններով, հաղորդում է Metro-ն։

2023թ․ հունիսին կավարտվի 31-ամյա իսպանացի Դավիդ Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Պորտուգալիայի հավաքականի 23-ամյա դարպասապահը համարվում է հավասարազոր փոխարինող Դե Խեային։

Կոշտան ծնվել է Շվեյցարիայում, սակայն ընտրել է Պորտուգալիայի հավաքականը։ Նա «Պորտուի» սան է։

Նրա պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Նախորդ հոդվածը«Լեսթեր Սիթիի» առաջին հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՉավի․ Մեսին իմ ընկերն է, «Բարսելոնան» նրա տունն է