«Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոն եվրո կառաջարկի ֆրանսիացի հարձակվողի համար

182

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերի համար, հաղորդում է գերմանական Bild-ը։

24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը»։

Ընթացիկ մրցաշրջանում Կոլո Մուանին «Այնտրախտի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կոլո Մուանիի տրանսֆերային արժեքը գնահատում է 37 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ ՌԴ-ի օդանավի վրա գրոհը չեզոք տարածքում կնշանակի պատերազմ հայտարարել