‘«Մանչեսթեր Յունայթեդը» 180 միլիոն եվրո է պահանջում Պոգբայի համար’

601

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար պահանջում է 180 միլիոն եվրո, գրում է իսպանական Marca-ն։ Մանչեսթերյան ակումբը մտադրություն չունի այս ամռանը վաճառել ֆուտբոլիստին, որն արդեն հայտարարել է ակումբը փոխելու ցանկության մասին։

Պոգբային ձեռք բերելու ցանկություն ունեն Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Այժմ Պոգբան նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հետ մեկնել է Ավստրալիա, որտեղ կանցկացնեն 10-օրյա մարզումային հավաք եւ երկու ընկերական հանդիպում, այնուհետեւ կմեկնեն Սինգապուր եւ Շանհայ։

Անգլիայի անցած առաջնությունում Պոգբան մասնակցել է 35 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված  է մինչեւ 2021 թվականը:

Նախորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը ‘
Հաջորդ հոդվածը’10 տարում ամենաշատ գումար ծախսած 10 ակումբները’