‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հանգիստ չի տալիս «Ռեալ»-ին’

1890

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Mediaset-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը կուլումբիացի խաղացողի տրանսֆերի համար «արքայական» ակումբին առաջարկել է 80 միլիոն եվրո: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա կիսապաշտպանը դժգոհ է իսպանական գրանդում իր կարգավաիճակից, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում: Պրիմերայի 2016/17 մրցաշրջանում Խամեսը «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 

Կոլումբիայի ազգային հավաքականի ծառայություններով են հետաքրքրվում նաև «Միլան»-ը, «Ինտեր»-ը և ՊՍԺ-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփի շտաբի նախկին ղեկավարը Յանուկովիչի կուսակցությունից ստացել է 17 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիայում կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր մարտիկը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով’