‘Թրամփի շտաբի նախկին ղեկավարը Յանուկովիչի կուսակցությունից ստացել է 17 մլն դոլար’

1875

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը 2012-2013 թթ. ուկրաինական Ռեգիոնների կուսակցությունից ստացել է 17 մլն դոլար:

Նրա ֆիրմային վճարել են ի շահ կուսակցության աշխատելու, մասնավորապես՝ կուսակցության նախընտրական ծրագիրը գրելու համար:

Այդ փաստը հայտնի է դարձել այն փաստաթղթերից, որը նա հանձնել է ԱՄՆ արդարադատության նախարարություն՝ արտասահմանյան գործակալների գրանցման վերաբերյալ օրենքի շրջանակներում:  Մանաֆորթի խորհրդատվական ընկերությունը գրանցվել է որպես արտասահմանյան գործակալ՝ ուկրաինական կուսակցության համար աշխատելու առիթով:

Մանաֆորթը ստիպված եղավ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալ 2016 թ. օգոստոսին, երբ New York Times-ը հրապարակեց Ուկրաինայում նրա գործունեության մանրամասները: Նա, մասնավորապես, եղել է Ուկրաինայի՝ 2014 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստան փախած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդականը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3,6 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հանգիստ չի տալիս «Ռեալ»-ին’