«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է ձեռք բերել Նեյմարին

265

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ցանկանում է վաճառել բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ նրա տրանսֆերն առաջարկել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հրաժարվել է ՊՍԺ-ի եւ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ բանակցություն սկսելու հնարավորությունից։

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց։ 

ՊՍԺ-ի հետ նա մասնակցել է 144 հանդիպման, խփել 100 գոլ, կատարել 60 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՊաշտոնական.«Բարսելոնան» 4 տարվա պայմանագիր կնքեց Լեւանդովսկու հետ
Հաջորդ հոդվածըՊալերմո․ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ երկրորդ շրջան