‘«Մանչեսթր Յունայթեդը» կարող է Ռունիին փոխարինել Կավանիով ‘

785

«Մանչեսթր Յունայթեդը» նախկինի պես հետաքրքրվում է Ուրուգվայի և «ՊՍԺ»ի հարձակվող Էդիսոն Կավանիով,-հաղորդում է Daily Mail-ը: Այս գործարքի հնարավորությունը կաճի այն դեպքում, եթե «Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախամրցաշարային առաջնությունում չկարողանա նոր մարզչին՝ վան Գալին ապացուցել, որ ինքը գտնվում է լավ մարզավիճակում և արժանի է հիմնական կազմում իր տեղն ունենալու:

Վերոնշյալ լրատվամիջոցի տվյալներով, հոլանդացի մասնագետը Ռունիին չի տեսնում որպես հարձակվող 3–4–3 սխեմայում և նախատեսում է այս դիրքում խաղացնել իր հայրենակցին՝ Ռոբի վան Պերսիին: Նշվում է, որ մոտակա ստուգողական խաղերի ընթացքում վան Գալը կստուգի, թե որքանո՞վ է Ռունին համակողմանի խաղացող և կուզենա արդյո՞ք խաղալ այլ դիրքերում, մասնավորապես, հետ քաշված հարձակվողի և  գրոհը կազմակերպողի:

«Յունայթեդի» համար խնդիր կարող է դառնալ այն, որ այս տարվա հունվարին Ռունին ակումբի հետ 5 տարվա նոր պայմանագիր է կնքել, համաձայն որի նա պետք է շաբաթական ստանա 300 000 ֆունտ ստերլինգ: Այն քիչ ակումբներից մեկը, որ հետաքրքված է նման բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստով, հենց «ՊՍԺ»-ն է, որի հետ էլ կարող է քննարկվել Ռունիին Կավանիիով փոխարինելու հարցը:

Նախորդ հոդվածը‘«Քարե գետը». ֆիլմ, որ պատմում է կենդանի մարդկանց հետ խոսացող ուրվականների մասին’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» 2013-2014թթ. դարձել է Եվրոպայում հաղթող այցելությունների թվով ‘