‘«Մանչեսթր Սիթին» հաղթեց «Քրիսթալ Փելասին», Սիլվան` դուբլի հեղինակ (տեսանյութ)’

847

Անգլիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Քրիսթալ Փելասին»:

«Էթիհատ — Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ խփեցին «Քրիսթալ Փելասի» դարպասը: Դուբլով աչքի ընկավ Դավիդ Սիլվան, մեկ գոլ էլ խփեց Յայա Տուրեն: 

Այս հանդիպումից հետո «քաղաքաբնակներն» ունեն 39 միավոր, այնքան, որքան առաջատար «Չելսին», որը սակայն տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Քրիսթալ Փելասը» մնաց 15 միավորով` դեռևս 16-րդ հորիզոնականում:

 

ՄԱՆՉ. Ս. – ՔՐԻՍՏԱԼ Փ

3-0 (0-0)

MC

 

1-0՝ Դավիթ Սիլվա 49՛, 2-0՝ Դավիթ Սիլվա 61՛, 3-0՝ Յայա Տուռե 81՛

 

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 5.Պաբլո Սաբալետա, 11.Ալեքսանդր Կոլարով, 20.Էլյակիմ Մանգալյա, 26.Մարտին Դեմիկելիս, 7.Ջեյմս Միլներ (6.Ֆերնանդու Ռեժես, 82), 8.Սամիր Նասրի (12.Սքոթ Սինքլեյր, 89), 15.Խեսուս Նավաս, 21.Դավիթ Սիլվա (18.Ֆրենկ Լեմպարդ, 69), 25.Ֆերնանդինյու, 42.Յայա Տուռե

ՔՐԻՍՏԱԼ Փ. 1.Ջուլիան Սպերոնի, 2.Ջոել Ուորդ, 4.Բրեդե Հանգելանդ, 6.Սքոթ Դան, 34.Մարտին Կելի, 7.Յանիկ Բոլասի, 15.Միլ Յեդինակ, 18.Ջեյմս Մքարթուր, 28.Ջո Լեդլի (25.Բարի Բենան, 90), 42.Ջեյսոն Պանչեոն (14.Ջերոմ Թոմաս, 84), 10.Ֆրեյզեր Քեմպբել (11.Ուիլֆրիդ Զահա, 67)

 

Զգուշացում՝ Ալեքսանդր Կոլարով 36՛ (Մ), Ջեյմս Միլներ 79՛ (Մ), Ջեյսոն Պանչեոն 42՛ (Ք)
Մրցավար՝ Ֆիլ Դոուդ (Անգլիա)

 

72

ԳՆԴԱԿԻ %

28

15 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (1)

17

ՏՈՒԳԱՆՔ

5

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Աստոն Վիլան» կանգնեցրեց «Մանչեսթեր Յունայթեդին», Օստինի հաղթական հեթ- տրիկը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իտալիա. Ա Սերիա. 16-րդ տուր. «Ռոման» ու «Միլանը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)’