‘Մաուրիցիո Սարին՝ Ռոնալդուի խաղային դիրքի մասին’

960

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին տեսնում է հարձակման ձախ եզրում։

«Ռոնալդուն իր բոլոր կարեւոր արդյունքներին հասել է, երբ խաղացել է հարձակման ձախ թեւում։ Սա է  մեր հիմնական միտքը խաղադաշտում նրա դիրքի վերաբերյալ։ Սակայն նրա որակներով կարող ենք նաեւ 10 մետր դեպի կենտրոն դիրքավորենք Ռոնալդուին»,- Սարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Իտալիայի անցած առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 31 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվողին’
Հաջորդ հոդվածը‘ICC. գոլառատ խաղում «Բավարիա»-ն վստահ հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ (տեսանյութ)’