‘Մառախուղը փակել է «Զվարթնոց» օդանավակայանը (լուսանկարներ)’

1475

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, ԴոնԱվիա ավիաընկերության՝ Միներալնիե Վոդիից և Ռոստովից ժամանող ինքնաթիռները մառախուղի պատճառով արդեն մեկ ժամվա չափ օդում պտույտներ են կատարում և չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ինչպես iLur.am-ին տեղեկացրեց ՔԱԳՎ մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը, Ռոստովից ժամանած օդանավը ուղարկվել է պահեստային օդանավակայան՝ Սոչի: Միներալնիե Վոդի-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը շարունակում է պտույտներ կատարել Հայսատանի օդային տարածքում: Ավելի վաղ Գրդզելյանը նշել էր, որ այս պահին ուղղահայաց տեսանելիությունը «Զվարթնոցում» կազմում է 75 մետր, մինչդեռ թույլատրելի միջին տեսանելիությունը 200 մետր է: 

Նախորդ հոդվածը‘Մառախուղի պատճառով Ռոստով-Երևան չվերթը ուղարկվել է Սոչի (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Քննիչը կալանավորվել է կաշառք ստանալու համար. Կաշառք տվողի հանդեպ նույնպես քրգործ է հարուցվել’