«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը սենսացիոն պարտություն կրեց

189

Աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Մադրիդի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։ Մեդվեդեւը մրցեց ռուսաստանցի, աշխարհի 121-րդ ռակետ Ասլան Կարացեւի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:1), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Ասլան Կարացեւի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի եւ չինացի Չժան Չժիչժենի դիմակայության հաղթողը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Ալկարասը հաղթեց Զվերեւին եւ կխաղա Խաչանովի հետ