«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

195

Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլովի հետ եւ առավելության հասավ 7:6 (10:8), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 42 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 16-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն կարող է տուգանել Մեսսիին
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը սենսացիոն պարտություն կրեց