Մասքը տագնապած է Ուկրաինայի հակամարտությունում ԱՄՆ-ի հնարավոր ներքաշմամբ

307

Գործարար Իլոն Մասքը տագնապալի է համարում Ուկրաինայի հակամարտությունում ԱՄՆ-ի ավելի խոր ներգրավվելը։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում։

«Տագնապալի է»,- ասվում է Մասքի հաղորդագրության մեջ՝ ի պատասխան գործարար և Մասքի խորհրդական Դեւիդ Սաքսի գրառման, թե Զապորոժյան ԱԷԿ-ի հնարավոր պայթեցումը կարող է պատճառ դառնալ, որ Վաշինգտոնը ներքաշվի Ուկրաինայի հակամարտության մեջ։

«Եթե ԶԱԷԿ-ը ոչնչացվի, մենք ստույգ չենք իմանա՝ ով է դա արել, բայց կարող ենք վստահ լինել, որ ԶԼՄ-ները բնազդաբար դրանում կմեղադրեն Ռուսաստանին։ ․․․ Մամուլում նման դինամիկան ինչ-որ մեկի համար ԶԱԷԿ-ը ոչնչացնելու խեղաթյուրված դրդապատճառ կստեղծի, եթե նա ուզում է Ամերիկային ավելի ներքաշել հակամարտության մեջ»,- գրել է Սաքսը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բրազիլիային, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպայի և Աֆրիկայի երկրներին ծանուցել է, իբր, Ռուսաստանի կողմից Զապորոժյան ԱԷԿ-ում  ճառագայթման արտանետմամբ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մասին։ Իր տեսաուղերձը նա հրապարակել է տառացիորեն մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել հունիսի 23-ին ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսիի  այցի մասին Ռուսաստանի Դաշնություն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի նախագահի հայտարարությունն անվանել է հերթական սուտը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ
Հաջորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Մահուան արժանապատւութիւնը