Մասքն անհանգստանում է՝ ինչ արագությամբ է զարգանում արհեստական բանականությունը

141

SpaceX, Tesla ընկերությունների և  X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասքը անհանգստանում է, թե ինչ արագությամբ է զարգանում արհեստական բանականությունը (ԱԲ)։

Այդ մասին նա հայտարարել է The New York Times թերթի միջոցառման ժամանակ։

«Ես քնի հետ կապված խնդիրներ ունեմ՝ ԱԲ-ի առիթով իմ մտավախությունների պատճառով»,- ասել է նա։

Մասքը նշել է, որ առաջիկա երեք տարիներին արհեստական բանականությունը «կարող է նույնքան լավ վեպ գրել, որքան, ասենք, Ջոան Ռոուլինգը», կարող է ստեղծել նոր տեխնոլոգիա կամ բացել ֆիզիկայի նոր բաժին։

Ավելի վաղ Մասքն արդեն հայտարարել է, որ արհեստական բանականությունը սպառնալիք է համարում մարդկության գոյությանը։ Նա սրընթաց զարգացող տեխնոլոգիան համեմատել է «երկսայր սրի» հետ, ինչը կարել է օգտագործել ինչպես «ի շահ», այնպես էլ «ի վնաս»։

Նախորդ հոդվածըԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը երկարացրել են Գազայում հրադադարի ժամկետը
Հաջորդ հոդվածըԼավրովի օդանավը Սկոպյե է ժամանել Հունաստանի, այլ ոչ թե Բուլղարիայի տարածքով