‘Մատս Հումելս. «Շատ հետաքրքիր եւ հուզական հանդիպում կլինի Կլոպի հետ»’

1263

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը շատ հետաքրքիր ու հուզական հանդիպում է սպասվում Յուրգեն Կլոպի գլխավորած անգլիական «Լիվերպուլի» հետ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում:

«Մենք պարզապես պարտավոր ենք հաղթել «Լիվերպուլին» եւ Կլոպին դուրս թողնել Եվրոպայի լիգայից: Բնականաբար, նրան սպասվում է շատ ջերմ դիմավորում եւ հրաժեշտ: Սակայն հանդիպման ընթացքում մենք նրան հանգիստ չենք տա: Մեդիայի համար շատ հետաքրքիր կլինի մեր հանդիպումները: «Բորուսիայի» խաղացողները եւս շատ ուրախ կլինեն դարձյալ հանդիպել Կլոպի հետ»,- Հումելսի խոսքը մեջբերում է Sport1-ը:

«Բորուսիա» — «Լիվերպուլ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին Դորտմունդում:

Նախորդ հոդվածը‘Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալը» հաղթել է ՉԼ-ում’
Հաջորդ հոդվածը‘Star Sports. Սքանչելի Մխիթարյանը’