‘ Մարադոնան դեռ հիացնում է իր խաղով (տեսանյութ) ‘

893

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Հռոմում տեղի է ունեցել առանձնահատուկ ֆուտբոլային մի հանդիպում՝Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և արգենտինացի ֆուտբոլիստ Խավիեր Ձանետիի նախաձեռնությամբ: Այս միջոցառումը, որը կրում էր «Խաղաղության խաղ» անվանումը, մարզադաշտ  է վերադարձրել շատ ֆուտբոլային աստղերի, որոնց  մեջ էր նաև լեգենդար Մարադոնան: Արգենտինացի ֆուտբոլիստը թեև  այս խաղում այնքան էլ  արագ և սուր չի գործել, այնուհանդերձ՝  53-ամյա բարձունքից արդարացրել է իրեն տրված «ֆուտբոլի կախարդ» անվանումը: Հենց նրա փոխանցումից հետո է Ռոբերտո Բաջոն գրավել դարպասը: Մարադոնան խաղի ընթացքում մի քանի սուր փոխանցումներ է կատարել: Այս ամենը կարող եք դիտել ներկայցվող տեսանյութում:

 

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ին միանալու դեմ երթը սակավամարդ էր (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Չինաստանում’