‘Մարադոնա. «Մեսսիի ու Սուարեսի 11-մետրանոցն Արգենտինայում կռվի առիթ կդառնար» (տեսանյութ)’

1262

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր մեկնաբանությունն է տվել հայրենակից Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի՝ «Սելտայի» դեմ խաղում իրացրած 11-մետրանոցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայացած խաղի ժամանակ 11-մետրանոց նշակետից հարվածելու փոխարեն «Բարսելոնայի» առաջատարը փոխանցում կատարեց Լուիս Սուարեսին, ով էլ գնդակն ուղարկեց դարպասը:

-Եթե Մեսսին ու Սուարեսը նման 11-մետրանոց Արգենտինայում իրացնեին, դա կռվի առիթ կդառնար ցանկացած դիվիզիոնում ու նաև ամբողջ տարածքում,-Մարադոնայի խոսքը մեջբերված է «Fox Sports»-ից:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. ««Մայնցի» հետ խաղն ազդարարեց, որ մեզ համար հեշտ չի լինելու»’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթերի» ռեկորդային եկամուտը’