‘Մարգար Օհանյանն ազատ արձակվեց (լրացված)’

1163

«Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ է արձակվել Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ազատ է արձակվել Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանի առաջարկով հայտարարված համաներմամբ:

Մարգար Օհանյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականի օգոստոսից, նա 6 տարվա ազատազրկման էր դատապարտված առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար։

14:09

Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը համաներման արդյունքում  ազատ է արձակվել:

ԱրմԻնֆոյի փոխանցմամբ՝ Օհանյանը հրաժարվել է պատասխանել իրեն դիմավորած լրագրողների հարցերին: Բանտի դարպասի մոտ Օհանյանին դիմավորել են ԱԺ պատգամավորներ, ձեռներեցներ և տեղական հեղինակություններ:

Հիշեցնենք, որ Օհանյանը ձերբակալվել էր 2012 թվականին` պաշտոնեական լիազորությունների չարաշահման (ՀՀ ՔՕ 308 հոդված, մաս 2) և առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների յուրացման կամ վատնման (ՀՀ ՔՕ 179 հոդված, մաս 3, կետ 1) մեղադրանքով: Այդուհանդերձ, իրեն մեղավոր չճանաչելով, Օհանյանը նախաքննության ընթացքում արդեն վճարել վնասի չափի մեծ մասը`198 մլն դրամ:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակակիր’
Հաջորդ հոդվածը‘«Երևան Ջուր» ՓԲԸ կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ ‘