‘Մարդահամար 2015. Որքան է ԼՂՀ բնակչությունը’

2560

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամփոփել է ԼՂՀ 2015թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները՝ ըստ ամփոփաթերթերի հանրագումարների: Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 146 260 մարդ: Հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 150 932 մարդ:

Մշտական բնակչության թվաքանակը կստացվի բոլոր հարցաթերթերի կոդավորման, մուտքագրման և ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2016թ. նոյեմբերին:

ԼՂՀ 2015թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են եղել մարդահամարի հաշվառման պահին` Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև ԼՂՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահին (դեկտեմբերի 1-ի 0000 ժամի դրությամբ) հանրապետությունից բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):

Հայտնում են ԼՂՀ Ազգային Վիճակագրական ծառայությունից:

 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Զինվոր է հոսանքահարվել’
Հաջորդ հոդվածը‘Հերթական ծանր փորձությունը Սևանա լճի համար. ՀԲՃ’