‘Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը հաղթանակի համար կպայքարի Մինսկի միջազգային կինոփառատոնում’

884

Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը ներառվել է Մինսկի «Լիստոպադ» 20-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային կինոյի հիմնական մրցույթում:

Ֆիլմի սյուժեն կառուցված է որպես 13-ամյա Էվրիդիկայի հետաքննություն-դիտարկում, ով, բջջային հեռախոսով նկարահանելով մոր կյանքը, փորձում է գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ալավերդիում, իսկ գլխավոր դերակատարը Արինա Աջուն է` ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի, ում ռեժիսորը գտել է ինտերնետի միջոցով: Այս տարի «Այդ ես չեմ» ֆիլմն արժանացել է Հայաստանի ազգային կինոմրցանակի` որպես տարվա լավագույն ֆիլմ, ինչպես նաև` «Ոսկե ծիրան» 10-րդ ՄԿՓ «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակի:

Մինսկի «Լիստոպադ» 20-րդ միջազգային կինոփառատոնը կընթանա նոյեմբերի 1-8-ը: Փառատոնը կբացի Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը’
Հաջորդ հոդվածը‘Կայացել է Էդվարդ Նալբանդյանի և Թորբյորն Յագլանդի հանդիպումը’