‘Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը’

846

ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարճատեև այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է AZE.az-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահն իր կարճատեւ  այցի ընթացքում հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի  հակամարտության կարգավորման հարցը: Նշենք, որ Ջեյմս Ուորլիքը նման այցով երկրորդ անգամ է Ադրբեջանում: Նրա առաջին այցը կայացել է սեպտեմբերին: Twitter ցանցի իր էջում նա գրել է, որ ժամանել է Բաքու. «Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում ընտրությունները հետևում են, եկեք ձեռնամուխ լինենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխատանքին», — գրում է ամերիկյան բանակցողը:

Նախորդ հոդվածը‘Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 1 աստիճան ցուրտ’
Հաջորդ հոդվածը‘Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը հաղթանակի համար կպայքարի Մինսկի միջազգային կինոփառատոնում’