‘Մարիո Բալոտելի. Պատկերացնել անգամ չէի կարող, որ ամեն ինչ այսպես կստացվի’

846

«Միլանի» նորեկ հարձակվող Մարիո Բալոտելին մեկնաբանել է իր նորամուտը Իտալիայի առաջնությունում: Հիշեցնենք, որ «Ուդինեզեի» հետ առաջին իսկ խաղում (2:1 Բալոտելին դուբլի հեղինակ դարձավ:

«Պատկերացնել անգամ չէի կարող, որ ամեն ինչ այսպես կստացվի: Անկեղծ ասած, ես հանդիպումը պետք է սկսեի պահեստայինների նստարանին: Սակայն Պացինին ցավ է զգացել, դրա համար ես նրա փոխարեն խաղադաշտ մտա:

Մենք ուժեղ ենք առջեւի գծում: Նույնիսկ եթե ես խաղադաշտ չմտնեի: Զգում եմ, որ ոտքերս դեռ ծանր են: Դեռ շատ պետք է աշխատեմ իմ լավագույն մարզավիճակը ձեռք բերելու համար:

Սկիզբը լավ ստացվեց: Պետք է շարունակեմ նույն ոգով:

Նշեմ, որ «Ուդինեզեի» դարպասապահը մի քանի հրաշալի սեյվ կատարեց: Բայց մենք արժանի էինք հաղթանակին, ի վերջո, հասանք դրան»,- Բալոտելիի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Ի դեպ, որ այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 40 միավոր եւ բարձրացավ 4-րդ տեղ:

Նախորդ հոդվածը‘Արա Պապյան. Ստեփանակերտի օդանավակայանի չգործարկման պատճառը միայն տեխնիկական չէ’
Հաջորդ հոդվածը‘ Իրանի նախկին նախարարը հերքել է Գերմանիայում իր ձերբակալության մասին լուրերը’