Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի ՊՍԺ-ում

297

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում, հաղորդում է իսպանական AS-ը։

Մարկո Ասենսիոյի պայմանագիրը Արքայական ակումբի հետ կավարտվի հունիսի 30-ին։ «Ռեալը» նոր պայմանագիր է առաջարկել, սակայն մերժում է ստացել։

Մարկո Ասենսիոն 2015 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՄոդրիչն ու Բենզեման ցանկանում են տեղափոխվել Սաուդյան Արաբիա
Հաջորդ հոդվածը«Ինտեր Մայամին» 200 միլիոն եվրոյի առաջարկ է արել Մեսսիին