«Ինտեր Մայամին» 200 միլիոն եվրոյի առաջարկ է արել Մեսսիին

266

Ամերիկյան «Ինտեր Մայամին» չորս տարվա պայմանագիր է առաջարկել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է Sport.es-ը։ «Ինտեր Մայամին» Մեսսիին առաջարկել է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ։

Ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», «Ինտեր Մայամին» պատրաստ է մեկ կամ երկու տարվա վարձակալությամբ ֆուտբոլիստին տրամադրել կատալոնական ակումբին։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։ Փարիզյան ակումբը հույս ունի եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը։

Նախորդ հոդվածըՄարկո Ասենսիոն կարիերան կշարունակի ՊՍԺ-ում
Հաջորդ հոդվածըՆախագահ ընտրվելու դեպքում Թրամփը մտադիր է բանակցություններ կազմակերպել