‘Մարկո Ռոյսը՝ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ’

949

Դորտմունդի «Բորուսիայի» ենթահարձակվող Մարկո Ռոյսը ճանաչվել է ավարտված մրցաշրջանի արդյունքում Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Kicker-ը։

Հարցմանը մասնակցել են Գերմանիայի մարզական լրագրողների ասոցիացիայի անդամները։ Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը ստացել է 540 ձայնից 158-ը։

Երկրորդ տեղում է Լեւերկուզենի «Բայերի» եւ Գերմանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը (121)։

Եռյակը եզրափակել է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 24-ամյա պաշտպան Ջոշուա Կիմիխը (35)։

Անցած մրցաշրջանում Ռոյսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Մեսսին հնարավոր է «Բարսելոնայի» հետ անժամկետ պայմանագիր կնքի’
Հաջորդ հոդվածը‘Գարեթ Բեյլը պայմանագիր կկնքի «Ցզյանսու Սունինի» հետ’