‘Գարեթ Բեյլը պայմանագիր կկնքի «Ցզյանսու Սունինի» հետ’

1041

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի Չինաստանում։ 30-ամյա ուելսցի ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի «Ցզյանսու Սունինի» հետ։ Բեյլը կստանա տարեկան 22 միլիոն եվրո, հաղորդում է The Sun-ը։

Բեյլը «Ռեալում» էր հանդես գալիս 2013 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցեց 42 հանդիպման, խփեց 14 գոլ, կատարեց 7 գոլային փոխանցում։

«Ցզյանսու Սունինը» Չինաստանի Սուպերլիգայի առաջնությունում ընթանում է 6-րդ տեղում։

Նախորդ հոդվածը‘Մարկո Ռոյսը՝ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» 166 միլիոն եվրո կվճարի Պոլ Պոգբայի համար’