Մարոկկոյի հավաքականին տարհանել են Գվինեայից, որտեղ պետական հեղաշրջում է տեղի ունեցել

443

Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականը տարհանվել է Գվինեայից, որտեղ պետական հեղաշրջում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Հաղորդվում է, որ ավելի վաղ զինված խմբավորումը պատանդ է վերցրել Գվինեայի նախագահին, դադարեցրել է Սահմանադրության գործունեությունն ու արգելափակել երկիր մուտքի և ելքի բոլոր հնարավորությունները։ Թիմին տարհանել են հյուրանոցից և հասցրել օդանավակայան, որտեղ նրանց սպասել է ինքնաթիռը։

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Մարոկկոն պետք է ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղում մրցեր Գվինեայի հետ: Երկրում տիրող իրավիճակի պատճառով խաղը հետաձգվել է։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 501 նոր դեպք, 398 առողջացած, 15 մահ
Հաջորդ հոդվածըԱղվան Հովսեփյանը ձերբակալվել է