‘Մարուքյան. Տեղին չէ հիմա պահանջել ՀՀԿ-ականների այդ հայտարարության համար մանդատը վայր դնել’

5214

Պատգամավորը չի կարող հետապնդվել իր կողմից արված որեւէ հայտարարության համար, եթե դա զրպարտություն, վիրավորանք չէ կոնկրետ անձի հասցեին: Տեղին չէ հիմա պահանջել նրանց այդ հայտարարության համար մանդատը վայր դնել: 

Էդմոն Մարուքյան

ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար

Այսպես է մեկնաբանել սոցցանցերում հնչող առաջարկները՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ (Թունելի) Հակոբյանին եւ Խոսրով Հարությունյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս վերջին երկուսը խոսելով աղքատության մակարդակի եւ թանկացումների մասին՝ ցինիկ հայտարարություններ էին արել:

Հակոբ Հակոբյանն ասել էր, թե «աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից»:

Խոսրով Հարությունյանն էլ երկրորդել էր, թե «պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:

Նախորդ հոդվածը‘Էրդողան-Նեթանյահու. հայտարարությունների պատերազմ’
Հաջորդ հոդվածը‘«Նոբելյան օր» Օսլոյում և Ստոկհոլմում’