‘«Նոբելյան օր» Օսլոյում և Ստոկհոլմում’

4343

Դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի ծննդյան օրը, Նորվեգիայում և Շվեդիայում տեղի են ունեցել Նոբելյան մրցանակների հանձնման արարողություններ:

Ստոկհոլմում գրականության, ֆիզիկայի, քիմիայի, բժշկության և էկոնոմիկայի գծով ոսկե մեդալներն ու դիպլոմները դափնկիրներին հանձնել է Շվեդիայի արքա Կառլ XVI Գուստավը:

Նոբելի օրը Շվեդիայում պետական տոնի կարգավիճակ ունի և ուղեկցվում է ազգային դրոշը պաշտոնապես պարզելով:

Նոբելյան մրցանակի գումարը բոլոր անվանակարգերում այս տարի կազմել է մոտավորապես 905 հազար եվրո:

Նույն օրը Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Օսլոյի քաղաքապետարանում: Դափնեկրի՝ Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերության անունից, մրցանակն ստացել են կազմակերպության գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը և ակտիվիստ Սեցուկո Թերլոուն, որը վերապրել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունը: Իր ելույթում Ֆինը կոչ է արել բոլոր երկրներին՝ ստորագրել միջուկային զենքի արգելման մասին ՄԱԿ-ի պայմանագիրը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մարուքյան. Տեղին չէ հիմա պահանջել ՀՀԿ-ականների այդ հայտարարության համար մանդատը վայր դնել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Պարոն նախագահը իր բոլոր ասած բառերի հետ համաձայն է’