‘Մարչելո Լիպին` Հենրիխ Մխիթարյանի մասին’

1265

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին իր կարծիքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը լավ խաղացող է, երիտասարդ եւ մեծ ներուժ ունի: Սակայն չգիտեմ ակումբի տրանսֆերային նպատակների մասին: Արտուրո Վիդալը վատ մրցաշրջան է անցկացնում: Նա մեծ չեմպիոն է, եւ ես վստահ եմ, որ չիլիացին ցանկանում է մնալ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է gianlucadimarzio.com-ը: 

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով: «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կմրցի Իտալիայի չեմպիոնի հետ: Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Թուրինում:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը չի կարելի անլրջացնել’
Հաջորդ հոդվածը‘ Երկրաշարժ ՀՀ տարածքում’