‘Մարտական դիրքում զինծառայող է զոհվել ‘

1413

Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը: Համաձայն աղբյուրի,  ըստ նախնական տվյալների, Քեշիշօղլյանը զոհվել է հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Հանրակրթության մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվեց ընդդիմության պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են. Մամուլ’