‘Ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են. Մամուլ’

23550

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2015 թվականի փետրվարի վերջին ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 37.5 միլիարդ դրամ, որն ընդհանուր վարկային ներդրումների 1.96%-ն է: Շուրջ մեկ տարի առաջ՝ 2014 թվականի մարտին, ժամկետանց վարկերի ծավալը 25.9 միլիարդ դրամ էր (ընդհանուր վարկային ներդրումների 1.54%-ը): 1 տարվա ընթացքում ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են (11.6 միլիարդ դրամով կամ 44.8%-ով): Այս մասին գրում է «168 ժամը»:

«Այսինքն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք դժվարություններ ունեն վարկային մարումները կատարելու հարցում: Պաշտոնական տվյալները ցույց են տալիս նաև, որ ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը դոլարայնացվել է: 2015 թվականի փետրվարի վերջին ընդհանուր վարկային ներդրումների 66.4%-ը՝տարադրամով վարկերն են (ծավալը՝ 1 տրիլիոն 272 միլիարդ դրամ), 33.6%-ը՝ դրամային վարկերը: Մինչդեռ 2014 թվականի մարտին տարադրամով և դրամով վարկերի հարաբերակցությունը 37.7% / 62.3% էր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Մարտական դիրքում զինծառայող է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Կառավարությունն ինքնագլուխ վաճառել է պետական գույքը’