‘Մարտեր Իդլիբում’

1155

ՄԱԿ-ի գնահատականով՝ վերջին երեք ամիսներին Իդլիբ նահանգի շրջանում, Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի աջակցությամբ Սիրիայի զինված ուժերի ինտենսիվ ավիահարվածների հետևանքով սպանվել է առնվազն 500 խաղաղ բնակիչ։

Սիրիական իրավապաշտպան կազմակերպության (SNHR) տվյալներով՝ Իդլիբում զոհերի թիվն ավելի մեծ է՝ 781 մարդ, այդ թվում՝ 140 կին և 208 երեխա։

Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուկոկը, երեքշաբթի ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում, Իդլիբում կատարվողն անվանել է «կոտորած» և Դամասկոսին ու Մոսկվային մեղադրել է «խանձված հողի» մարտավարություն կիրառելու համար։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոուկոկի հրապարակած փաստերը հիմնված են չճշտված աղբյուրների տեղեկատվության վրա։

Սիրիայի կառավարությունը և Ռուսաստանը Իդլիբում կատարվող ռազմական գործողություններն անվանում են պայքար ահաբեկիչների դեմ։

Իդլիբը Սիրիայի վերջին նահանգն է, որը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Սաուդցի կանայք կարող են ճանապարհորդել առանց «խնամակալների»’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. «Պեռաշկու» գաղափարախոսը’