‘Սաուդցի կանայք կարող են ճանապարհորդել առանց «խնամակալների»’

1125

Սաուդյան Արաբիայում կանայք արդեն կարող են անձնագիր ստանալ, ճամփորդել և աշխատել՝ առանց արական սեռի ազգականների (այսպես կոչված՝ «խնամակալների») թույլտվության և ուղեկցության։

Վերջին տարիներին այս ծայրահեղ պահպանողական միապետությունում աստիճանաբար հրաժարվում են կանանց կյանքի բոլոր բնագավառների նկատմամբ լիակատար վերահսկողությունից։

Փոփոխությունների ետևում թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանն է կանգնած՝ երկրի փաստացի ղեկավարը հոր՝ Սալման թագավորի անունից։

Թագաժառանգի ամենախիզախ քայլը կանանց ավտոմեքենա վարելու թույլտվություն տալն էր։

Մինչդեռ ֆեմինիստուհիները, որոնք պայքարում էին այդ իրավունքի համար, դեռ շարունակում են մնալ բանտերում։ Նրանցից ամենահայտնին՝ Լոուջան Հաթլուլը, մշտապես ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական բռնության, հայտնել են Amnesty International-ը և նրա հարազատները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Քեյն. Մենք պայքարելու ենք չեմպիոնության համար’
Հաջորդ հոդվածը‘Մարտեր Իդլիբում’