‘Մարտյալ. «Երբ ինչ-որ բան սխալ եմ անում, միանգամից լսում եմ Լուի վան Գալի բղավոցը»’

1439

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարտյալը խոսել է գլխավոր մարզիչ Լուի վան Գալի աշխատաոճի մասին:

-Վան Գալը միշտ ուշադրությամբ հետևում է իմ խաղին: Երբ խաղադաշտում ինչ-որ բան սխալ եմ անում, առաջին բանը, որ սլում եմ, բղավոցն է: Այդ նա է բղավում ինձ վրա: Ես նորմալ եմ ընդունում դա, քանի որ գիտեմ՝ մարզիչը ցանկանում է՝ ես ավելի լավ ֆուտբոլիստ դառնամ: Լուի վան Գալի բղավոցներն ինձ միայն օգնում են,-Մարտյալի խոսքը մեջբերված է «Le Figaro»-ից:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Մարտյալը մասնակցել է 24 խաղի, խփել է 7 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Հրաձգարանում զինվոր է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. «Չկարողացա աղջիկներիս համար Մեսսիի հետ հանդիպում կազմակերպել»’