‘Մարտ ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 14 979 մարդ’

907

2013 թվականի մարտ ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 14 979 մարդ, այս մասին iLur.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով ժամանածների ու մեկնածների բացասական սալդոն կազմում է  -7 772  (50 749 և 58 521),  երկաթուղային տրանսպորտով ժամանածների ու մեկնածների սալդոն՝  -115  ( 1 084  և 1 199 ), ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝  92 191 և  99283, սալդոն՝ -7 092:

Այսպիսով՝ Հայաստանից մեկնել և Հայաստան ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝   159 003 և  144 024 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ  մարտ ամսին  14 979 մարդ մեկնել է երկրից և չի վերադարձել:

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Տարոն Մարգարյանի ունեցվածքն անգամ պաշտոնական թվերով տպավորիչ է ‘
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Ինչու պետք է Երեւանը ազատագրել ՀՀԿ-ից. Տեսանյութ’