‘Հիշեցում. Տարոն Մարգարյանի ունեցվածքն անգամ պաշտոնական թվերով տպավորիչ է ‘

6071

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններում մանսկացության հայտ ներկայացրած թեկնածուները ԿԸՀ են ներկայացրել իրենց ունեցվածքի հայտարարագրերը: iLur.am-ը ԿԸՀ-ից ստացել է ՀՀԿ ցուցակում ընդգրկված անձանց ունեցվածքի պաշտոնական հայտարարագրերը: Կոպիտ ասած, այն, ինչ թեկնածուները ունեն հենց իրենց անուններով: Իսկ թե ինչ ունեն թեկնածուները, Աղվան Հովսեփյանի ասած՝ գրանցված զոքանչի կամ մեկ այլ բարեկամի անուններով, մնում է միայն կռահել: Մեզ հետաքրքրեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ունեցվածքի հայտարարագիրը: Ի դեպ, անգամ այն, ինչ վերջինս ունի՝ գրանցված հենց իր անունով, բավականին տպավորիչ է:

Այսպես, Տարոն Մարգարյանը հայտարարագրել է 115 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար եւ 50 հազար եվրո դրամական միջոցներ: Նշել է, որ 50 տոկոս փայ ունի «Զեթ ընդ զեթ» ՍՊԸ-ում: Մարգարյանի հայտարարագրած աշխատավարձը 4 մլն 730 հզր 040 դրամ է ՝ այսինքն, ամսական ՝ մոտավորապես 394 հազար դրամ:

Տարոն Մարգարյանը հայտարարագրել է բավականին թվով անշարժ գույք:  

Շենք եւ շինություն, հողամաս

ք. Երեւան, Ավան, Սայաթ Նովա 8շ. բն՝ 7՝ ընդհանուր համատեղ սեփականություն, մակերեսը՝ 137.9

ք. Երեւան, Թումանյան փողոց 63,  64,  65.  28/70բ,  միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 190.2

ք. Երեւան, Ավան, Բաբաջանյան 77/7 տ, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 1578.3

ք. Ջերմուկ, թիվ 2 ամառանոց, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 258.5

ք. Երեւան, Ավան, Առեւտրի կենտրոն 2/3, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 761.24

ք. Երեւան, Ավան, Աճառյան  42, ընդհանուր համատեղ սեփականություն, մակերեսը՝ 3729.8

Հողամաս, ք. Դիլիջան, Մաքսիմ Գորկի 3/1, միանձնյա սեփականություն, 0.6365

Հողին ամրացված այլ անշարժ գույք, ք. Երեւան, Ավան 8շ. բակում ավտոտնակ, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 28.1

Հողին ամրացված այլ անշարժ գույք, ք. Երեւան, Ավան 8շ. բակում ավտոտնակ, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 25.9

Հողին ամրացված այլ անշարժ գույք, ք. Երեւան, Ավան 18շ. բակում ավտոտնակ, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 38.1

Շենք եւ շինություն, ք. Երեւան, Ավան, Չարենց թաղամաս, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 44

Շարժական գույքից Մարգարյանը հայտարարագրել է երեք ավտոմեքենա.  

Մերսեդես S450՝ (միանձնյա սեփականություն), 2007 թվականի արտադրության, Ռենջ-Ռովեր Սուպեր չարչ, (միանձնյա սեփականություն), 2006 թվականի արտադրության եւ Մերսեդես Բենց G 500, (միանձնյա սեփականություն), 2002  թվականի արտադրության:

Մարգարյանը թանկարժեք գույք չի հայտարարագրել:

 

 

 

 

  

 

Նախորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Այնպես են արել, որ գյուղացին խրտնի իր հողից’
Հաջորդ հոդվածը‘Մարտ ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 14 979 մարդ’