‘ՄաքԳրեգորն ընդդեմ Նուրմագոմեդովի. լեզվակռիվը շարունակվում է’

1016

UFC-ի 2 քաշային կարգերի նախկին չեմպիոն Կոնոր ՄաքԳրեգորը, ով վերջերս հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, շարունակում է հեռակա լեզվակռիվը կազմակերպության թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Խաբին Նուրմագոմեդովի հետ:

«Մի վախեցիր ռևանշից, փոքրիկ առնետ: Դու միշտ կանես այն, ինչը կասեն քեզ»,- գրել է իռլանդացին իր թվիթերյան պաշտոնական էջում:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կոնորի կարիերան ավարտելու մասին լուրերը հերթական անդրկուլիսյան խաղերն են. ու նպատակ ունեն բորբոքելու հանրության ուշադրությունը:

Հավելենք, որ 30-ամյա մարտիկը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 25 մենամարտ, որոնցից հաղթել է 21-ում ու կրել 4 պարտություն:

 
 

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն համաձայնել է բանավիճել Զելենսկու հետ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողներին. Panarmenian’