‘Պոռոշենկոն համաձայնել է բանավիճել Զելենսկու հետ’

1106

Պետրո Պոռոշենկոն ընդունել է Վլադիմիր Զելենսկու մարտահրավերը և համաձայնել է մասնակցել բանավեճի:

Նախքան համաձայնություն տալը Ուկրաինայի գործող նախագահն իր մրցակցին նախատել է օրենքների չիմացության համար:

«Բանավեճի կանոնները գրված են նախագահի ընտրությունների վերաբերյալ օրենքում, կարդացեք, խնդրեմ,- ասել է նա: — Բանավեճերը կարող են անցկացվել հանրային հեռուստատեսության բազայի վրա՝ տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողների համար վերահեռարձակվելով բոլոր հեռուստաալիքներով»:

«Մարզադաշտ՝ թող լինի մարզադաշտ,- եզրափակել է Պոռոշենկոն իր հայտարարությունը:- Ես ձեզ սպասում եմ, Վլադիմիր Ալեքսանդրովիչ»:

Դրանից առաջ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ էր հրապարակել, որում Պոռոշենկոյին բանավեճի էր հրավիրում Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում: Զելենսկին պահանջել էր, որ բոլոր հեռուստաալիքներն իրավունք ունենան հեռարձակելու բանավեճը ուղիղ եթերում, իսկ թեկնածուները բուժզննում անցնեն՝ ապացուցելու համար, որ իրենց մեջ «չկան հարբեցողներ կամ թմրամոլներ»: «Երկրին առողջ նախագահ է պետք»,- ասել էր Զելենսկին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ. Պետքարտուղարության հայտարարությունը չի արտացոլում նախարարների հանդիպման էությունը’
Հաջորդ հոդվածը‘ՄաքԳրեգորն ընդդեմ Նուրմագոմեդովի. լեզվակռիվը շարունակվում է’