‘Մեդվեդեւը Յանուկովիչին խնդրել է «փալաս» չլինել’

1578

Ռուսաստանը շարունակելու է Ուկրաինայի հետ համագործակցությունը, եթե այդ երկրում իշխանությունը լինի լեգիտիմ եւ արդյունավետ: Այդ մասին ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Ուկրաինայի իշխանությունները պետք է կենտրոնանան, որպեսզի նրանցով «ոտքեր չսրբեն, ինչպես փալասով», Մեդվեդեւի խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը:

Մեդվեդեւն ասել է, որ իշխանությունները պարտավոր է «պաշտպանել մարդկանց, իրավապահ մարմիններին, որոնք կանգնած են պետական շահերի պաշտպանության գործին եւ պաշտպանում են այդ նույն մարդկանց»:

«Միայն այդ դեպքում է հնարավոր զարգացնել լիարժեք տնտեսական համագործակցությունը»,- ասել է ՌԴ վարչապետը՝ խնդրելով կառավարության մյուս անդամներին մնալ այդ դիրքորոշմանը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Ներքին զորքերի զինծառայողները գերի են հանձնվում «մայդանցիներին» ‘
Հաջորդ հոդվածը‘Կիևում կառավարության և Ռադայի շենքերից էվակուացնում են աշխատակիցներին’