Մեդվեդևը հայհոյել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ Բելգորոդին հարվածելու մասին խոսքի համար

239

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ կոշտ, գրեթե հայհոյանքներով քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի խոսքը Բելգորոդին հարված հասցնելու վերաբերյալ։

«Մենք երբեք չենք սիրել ֆրանսիացիներին։ Այդ գորտանմաններին, որ կռվել են մեր դեմ»,- գրել է Մեդվեդևը Telegram ալիքում՝ պնդելով, որ իրենց վերաբերմունքը հիմա հաստատվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության պատճառով։

«Գրել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն․ Բելգորոդին կասետային ռազմամթերքով հարվածելը նրանց «ինքնապաշտպանության իրավունքն է»։ Նողկա՛նք։ Վիժվածքնե՛ր։ Տականքնե՛ր»,- արձագանքել է Մեդվեդևը։

Նախորդ հոդվածըՆեբենզյա․ Նոր հակամարտությունն աշխարհաքաղաքական խաղի մաս է ԱՄՆ-ի համար
Հաջորդ հոդվածըԶախարովա․ BRICS-ի ընդարձակումը Արևմուտքի մղձավանջն է, որ իրականություն է դարձել