Նեբենզյա․ Նոր հակամարտությունն աշխարհաքաղաքական խաղի մաս է ԱՄՆ-ի համար

228

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Վաշինգտոնի «տաքգլուխներին», որոնց համար հակամարտությունը Մերձավոր Արևելքում ընդամենը աշխարհաքաղաքական խաղի մի մասն է։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ Կարմիր ծովում իրավիճակի մասին ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։

Նեբենզյան նշել է, որ ՌԴ-ն Կարմիր ծովում դեպքերի զարգացման երկու սցենար է տեսնում։ Առաջինը բարենպաստ է՝ ՄԱԿ ԱԽ-ն ակտիվացնում է ջանքերը Եմենում հակամարտությունը կարգավորելու և Գազայի հատվածում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում իրավիճակի սրացման ներկայիս պատճառները կչեզոքացվեն, և նավարկության անվտանգությունը կվերականգնվի։

«Երկրորդ սցենարն աղետալի է. ճգնաժամի կրակը Կարմիր ծովում մարել բենզինով՝ ինչին կոչ են անում Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, որոնց զինանոցում, ինչպես բազմից համոզվել ենք, լուծման հասնելու բացառապես ուժային մեթոդներ են առկա»,- նշել է Նեբենզյան։

Նախորդ հոդվածըԹրամփը բողոքարկել է Կոլորադոյում փրայմերիզին իր մասնակցության արգելքը
Հաջորդ հոդվածըՄեդվեդևը հայհոյել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ Բելգորոդին հարվածելու մասին խոսքի համար