‘Մեդվեդևը հանձնարարել է ստուգել Սիբիրի անտառները միտումնավոր հրկիզելու վարկածը’

1067

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է ստուգումներ անցկացնել՝ անտառի ապօրինի հատումները թաքցնելու նպատակով միտումնավոր հրկիզումները բացահայտելու ուղղությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Չիտայում անցկացված խորհրդակցության ժամանակ։

ՌԴ կառավարությունում լրագորղներին պարզաբանել են, որ նման առաջադրանք է տրվել Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին և Ռուսաստանի ՆԳՆ-ին, կատարման ժամկետը՝ մինչև 2019 թ․ նոյեմբերի 1-ը։

Հրդեհներից տուժած շրջանների իշխանություններին խորհուրդ է տրվել  հրդեհավտանգ սեզոնի ամբողջ ընթացքում ազգաբնակչությանը, փորձագիտական և բնապահպանական հանրությանն ապահովել  անտառային հրդեհների վտանգավորության, դրանց հետևանքների և դրանք մարելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

 

Նախորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի՝ Սիբիրում հրդեհների տարածման պատճառը’
Հաջորդ հոդվածը‘Փոմփեոն երկարացրել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները’