‘Մեդվեդևը շնորհավորել է Սարգսյանին. Շնորհավորանքի զգալի մասը ՄՄ-ի մասին է ‘

833

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: ՌԴ վարչապետի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Անցնող տարին հատկապես արդյունավետ էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման համար: Եվրասիական ինտե­գրման գործընթացին միանալու և Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վկայում է մեր երկու ժողովուրդների շահերի ընդհանրության, համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացման փոխադարձ տրամադրվածության  մասին: Վստահ եմ, որ 2014 թվականի փետրվարին Ռուսաստան կատարելիք Ձեր այցը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Տիգրան Սուրենի, առողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Պայքար ոչ թե հետեւանքի, այլ պատճառի դեմ. Մաս 2. Ինչո՞ւ Արեւմուտքը ‘